Hayeli.am-ը գրում է․
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն. Երևան քաղաքի` «Հյուսիս» մասնաճյուղ` 10:00-12:00 Հերացի փողոցում գտնվող «Սեքսապատալոգիա» և «Մեդտեխնիկա» կլինիկաները և հարակից հանրային բաժանորդները, 12:00 -14:30 Էներգետիկայի նախարարությունը միակողմանի, Տարածքային կառավարման նախարարությունը միակողմանի, 11:00 -13:00 Խաղաղ- Դոնի փ. 23 շենքի 1-8 մուտքերը, Արմավիրի մարզի` 12:00-17:00 Վանանդ, Կողբավան գյուղերը, 13:00-17:00 Քարակերտ գյուղը և հարակից տարածքները, Արարատի մարզի` 10:00-16:00 Վանաշեն գյուղը մասնակի, 10:30-16:00 Արտաշատ քաղաքի Շահումյան փ. 15 շենքը, Կիևյան փողոցը և հարակից հանրային բաժանորդները, Իսակով փ. 101, 101Ա շենքերը, 13:30-16:00 Արարատ քաղաքի Խանջյան փողոցը, Աբովյան փ. 32 շենքը, Վայոց Ձորի մարզի` 10:00-16:00 Վայք քաղաքի Երկարաբանների, Շահումյան, Արշավիր Մելիքյան, 26 Կոմիսարների փողոցները մասնակի, Ջերմուկի խճուղին մասնակի, Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասը, Գեղարքունիքի մարզի` 12:00-14:00 Դարանակ, Արեգունի, Փամբակ և Ծափաթաղ գյուղերը, Լոռու մարզի` 10:30-15:30 Բազում և Ազնվաձոր գյուղերը: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: