ՀՀԿ-ԲՀԿ պայքարի 5-րդ օրն է: Իմ դիտարկմամբ՝ ԲՀԿ-ական կամ ԲՀԿ-ամերձ մեդիա ռեսուրսները (հիմնականում օնլայն) զգալիորեն թերանում են: Առաջին օրվա շոկային վիճակից նրանք դուրս եկան և որոշ հարթակներում սկսեցին հակադարձել, սակայն զարգացում կարծես թե չկա, և հանրային իրազեկումը ԲՀԿ-ի օգտին չի: Քաղաքական պայքարի այսպիսի լարված պայմաններում հակառակորդին միայն վիրավորելուց ու «ֆաշիստ» ասելուց առանձնապես օգուտ չկա: Շատ քիչ է լրագրողական ակտիվ աշխատանքը: Իհարկե, կան որոշ լրատվամիջոցներ, որոնք բավականին հագեցած տեղեկություն են հաղորդում, բայց դրանք ԲՀԿ-ի հետ կապ չունեն: Այնպես որ, տեղեկատվական դաշտում ԲՀԿ-ն առայժմ տանուլ է տալիս:
ՀԳ. Սայթ/սայթեր ունենալը դեռ ոչինչ չի նշանակում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/m.yalanuzyan/posts/539827566120165
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել