Հայ-թուրքական արձանագրությունների չեղյալ հայտարարելը, թերևս, դրական քայլ է այն առումով, որ 100 ամյակի նախաշեմին անհրաժեշտ էր թուրքական իշխանություններին իրենց տեղը դնել: Այսինքն՝ Գալիպոլիի ճակատամարտի տարելիցի հետ կապված շոուն իսկապես կխամրի այս ամենի ֆոնին:

Ինչպես ասում են, գնդակն արդեն երկար ժամանակ Թուրքիայի դաշտում է, և թուրքերն այդպես էլ իրենց մեջ ուժ չգտան այս խաղն արժանապատվորեն խաղալու ու տրամաբանական ավարտին հասցնելու համար: Կարմիր քարտ Էրդողանին!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել