«Օրերս աշխատանքից ացատվեց Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի յուրային կադրերից մեկը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Կոտայքի փոխմարզպետի իր կարգավիճակին հրաժեշտ տւ|եց բնապահպանության նախարարության նախկին րարձրաստիճան պաշտոնյա Կարեն Պապոյանը: Մարզպետ Արամ Հարությունյանը Կարեն Պապոյանին անձամբ էր Կոտայք րերել րնապահպանության նախարարությունից, որտեղ նախկինում աշխատել են միասին, երբ Արամ Հարությունյանը Բնապահպանության նախարար էր:
Մարզպետարանի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ շինարարության տենդերները, բազմաթիվ այլ ծրագրեր, որոնք պետք է կատարվեն պետական բյուջեով, իրականացվում էին փոխմարզպետ Պապոյանի միջոցով՝ մարզպետ Արամ Հարությունյանի իմացությամբ։ Մարզի գյուղապետերից ոմանք չժխտեցին, որ գերեզմաններում հողի տրամադրումը անպայման պետք է իրականացվեր Կարեն Պապոյանի միջոցով։
Այս ամենն աննկատ չէր մնացել իրավապահների կողմից: Համակարգի ներկայացուցիչներր չէին խորշել այս ամենի մասին տեղյակ պահել վերեւներում: Արդյունքում՝ փոխմարզպետն ու նրա գործունեությունը հայտնվել էին բոլորի ուշադրության կենտրոնում: «ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀ կառավարության վերնախավից վերջինիս զգուշացրել են՝ դիմում գրել եւ հեռանալ՝ առանց ավելորդ աղմուկ բարձրացնելու: Հիմա կարող ենք արձանագրել, որ Պապոյանը այն փոքրաթիվ պաշտոնյաներից է, որոնք Արամ Հարությունյանի հետ «համագործակցության» արդյունքում հասցրել են գլուխները պրծացնել պաշտոնանկությամբ, ոչ թե քրեական հետապնդումով»,–գրում է թերթը։