Ադրբեջանում տնտեսական իրավիճակը, կարծես, գնալով դժվարանում է: Խնդիրը կայանում է նրանում, որ անգամ նավթի ներկա գների դեպքում Բաքուն չի կարողանում լցնել բյուջեն: Տեղեկություններ են շրջանառվում, որ նախարարությունների բյուջեն 30 տոկոսով կկրճատվի, ինչը կբերի աշխատատեղերի կրճատմանը: Ընդ որում սա վերաբերում է գրեթե բոլոր պետական կառույցներին: Այս գործընթացն Իլհամ Ալիևի՝ գոտիները ձգելու վերաբերյալ վերջին հայտարարության տրամաբանական շարունակությունն է: Կիսատ մնացած պրոյեկտներն ու շինարարությունները հազիվ-հազ ավարտին կհասցվեն, սակայն նոր ծրագրերի մասին արդեն անիմաստ կլինի անգամ մտածելը:
Ադրբեջանի այս տարվա բյուջեի ծախսերը, համաձայն սկզբնական հաշվարկների, պետք է կազմեին 21,1 միլիարդ մանաթ (մոտ 21 միլիարդ եվրո), սակայն կառավարությունը 30 տոկոսով (մոտ 6 միլիարդ մանաթ) կկրճատի ծախսերը: Ընդ որում, նախագահի աշխատակազմը գաղտնի հրահանգ է տվել պետական կառույցներին հանկարծ չկիրառել աշխատատեղերի կրճատում արտահայտությունը, որպեսզի ժողովրդի շրջանում խառնաշփոթ չսկսվի: Ամեն ինչ արվելու է ծրագրային փոփոխությունների անվան ներքո:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել