Հայաստանի քաղաքական կղանքի կոյուղատարն այնքան վաղուց է խցանված, որ փոքրիշատե նկատելի համակարգային ցնցումներից անտանելի գարշահոտություն է տարածվում: Նախկին ընկերների, գործընկերների, հանցակիցների կռիվը կարող է նաև երկրի ու հասարակության ինքնամաքրման ու ապաքինման առաջին նախանշանը դառնալ: Ճիշտ է, հավանաբար բուժումը կլինի ցավագին և շատերի համար տհաճ, ու չի կարելի նաև բացառել, որ այն կարող է հիմնված լինել գլխացավը գլխատման միջոցով բուժելու վտանգավոր սկզբունքի վրա: Բայց դա էլ կախված է այն բանից, թե իրական բժիշկն ով է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել