Գիտե՞ք՝ ինչն ա հետաքրքիր: Լիքը մարդիկ, ովքեր 2009-ի հոկտեմբերի 10-ից սկսած՝ ջանք ու եռանդ չէին խնայում, նոր բառեր էին սովորում հայ-թուրքական արձանագրությունները բնորոշելու ու բնութագրելու, դրանցում հակահայկականության տարրեր գտնելու, եղածը որպես դավաճանություն ներկայացնելու համար, էսօր հանկարծ «հիշեցին» հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու կարևորության ու լիքը էլի ուրիշ բաների մասին: Ու համարյա համոզված եմ, որ փետրվարի 20-ին, ասենք, նույն Վարդան Օսկանյանն (իսկ էս սուբյեկտի «սկզբունքայնության» մասին խոսելն արդեն ավելորդ է) արևմտահայկական հաճելի ակցենտով հայտարարելու ա, որ հայ-թուրքական արձանագրությունների հետկանչն ԱԺ-ից (իսկ հետո նաև բուն արձանագրությունների տակ ստորագրության հետկանչը) իշխանությունների «մյուս» սխալն է: Նախորդը, բնականաբար, արձանագրությունների ստորագրումն էր: Էնպես որ, կրկեսը գնաց, իսկ ծաղրածուները մնացին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/972180192806075
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել