Հակամարտության հերթական օրերը...
ՀՀԿ և ԲՀԿ հակամարտությունը շարունակվում է բոլոր մակարդակներում: Դե բոլորս էլ լավ հասկանում ենք, որ այս ամենը շուտ չի հանդարտվելու, բայց մարդիկ, անկախ կուսակցական պատկանելությունից, պետք է հասկանան, որ իրար անձնական վիրավորանքներ հասցնել չի կարելի: Այս ամենն անցնելու է, դուք մնալու եք, հետո աչքերի մեջ նայել կա, բան կա: Ասենք էդ ստատուսով որ վիրավորում եք, չե՞ք կարծում, որ դուրսը նույն մարդուն տեսնելու եք:
Օրեր շարունակ խոսվում է, որ այս կամ այն անձը մտավ կուսակցություն կամ դուրս է գալիս կուսակցությունից: Ժողովուրդ ջան, կուսակցությունն անհատներից է կազմված, ու եթե տվյալ պահի գաղափարները դուր չեն գալիս անհատին, նա դուրս է գալիս, իսկ եթե դուր են գալիս, անդամագրվում է, ու դրանից մեծ տրագեդիա սարքել չի կարելի։ Ուրիշ հարց է, որ կոնկրետ դավաճանությամբ դուրս գան, բայց գաղափարի համար դուրս եկող մարդուն պետք չի բան ասել:
Որոշ քաղաքական ուժեր ոնց որ լռելու երդում տված լինեն: Ժողովուրդ ջան, արտահայտվեք, հասկանանք՝ դուք ում կողմից եք, տեսնենք՝ սրա վերջն ինչ է լինելու, թե չէ քաղաքական ակտիվ շրջանում չեք խոսում, հետո նենց մի օր հելնում, ասում եք՝ սաղ մենք արեցինք, ու մեզանից ճիշտը չկար: Հասկանում եմ, երբ լռում եք, սխալվելու հավանականությունը քիչ է, մեթոդով եք շարժվում, բայց վստահեցնում եմ՝ քաղաքականության մեջ շատ լռելն էլ ավելի սխալ է. չունեք ասելիք՝ հեռացեք:
Բուն Բարեկենդանի օրն էլ անցավ: ՖԲ-ում նկարներ չտեսա՝ Բուն բարեկենդանի հետ կապված, բայց որ Հելոին ա լինում, 3 օր գլուխները դդում են դարձնում ու ընկնում են փողոցները: Պետք է զարկ տալ մեր ազգային Բուն Բարեկենդանին և մնացած տոներին:



