Այս պահին չեմ խոսում, որպես Անահիտ Մութաֆյան՝ Լևոն Մութաֆյանի դուստր, այլ խոսում եմ որպես դերասանուհի: Տարիներ շարունակ հայ թատրոնն ու թատերական գործիչների միությունը հայտնվել է սարսափելի վիճակում, ոտնահարվում են մասնագետներն ու արհեստավարժները, ասպարեզեզ բերելով սկսնակ արվեստագետիկների, որոնց հայրիների բոստաններից սնվում է միությունն ու նրա ղեկավարությունը և առաջ են բերվում ոչ պրոֆեսիոնալները: Մամուլը արդեն հոգնել է յուրաքանչյուր տարի գրելով ՀԹԳՄ ի Արտավազդ ամենամյա թատերական մրցանակաբաշխության խայտառակությունների մասին և ահա մոտենում է մարտ ամիսը և նորից մոտենում է այդ խայտառակ մրցանակաբաշխության ապորինությունները: Այս տարի դրանք սկսվել են ժյուրիի ընտրությունից: Ժյուրիի կազմում չի ընդգրկվել հայաստանի միակ գործող թատերագետ Լևոն Մութաֆյանը, նա չի ընդգրկվել ոչ այլ ինչ պատճառներով այլ զուտ նրա համար, որ անցիալ տարի բարձրաձայնեց ՀԹԳՄ նախագահի և նրա դրածո ժյուրիի ապորինությունների մասին...Ահա ևս մի հատված մեր գործող իշխանությունների լկտիության և մշակույթի անմշակույթ նախարարուհու հովանավորյալների ցինիզմից...Մեզ շտապ իշխանափոխություն է հարկավոր, որպեսզի գոնե արվեստի մաքրությունը պահպանենք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել