Ինձ համար առնվազն տարօրինակ է, երբ Հայաստանում որևէ քաղաքական ուժ բացեիբաց հայտարարում է, որ ինքը այնքան ազնիվ ու լավն է, որ հրաժարվել է որևէ գործարքից: Քաղաքական մեծ հավակնություններ ունեցող որևէ ուժ իրավունք չունի նման հայտարարություններ անել, առավել ևս դրա դիմաց դիվիդենտներ ակնկալել: Քաղաքականությունը ինքնին գործարքների ու պայմանավորվածությունների հավերժական շղթա է, իսկ եթե մի փոքր էլ տեսական գիտելիքներ լինեին, ապա իմացած պետք է լինեին նաև հասարակական դաշինքի տեսության մասին, որով հստակ սահմանվում է, որ քաղաքականությունը՝ որպես մարդկանց կյանքը կազմակերպող երևույթ, ի հայտ է եկել պայմանավորվածության և համաձայնության արդյունքում: Այդպես է եղել ու կլինի միշտ: Հետևաբար տարօրինակ է, որ հատկապես ավելի շատ ռեալ պոլիտիկով, քան ասենք ավելի լուրջ կոնցեպտուալ քաղաքականությամբ զբաղվող ուժերն են գործարքներից բողոքում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/knyaz.saroyan/posts/844885058923564?from_close_friend=1&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել