ԲՀԿ-ական լրատվամիջոցները, պատգամավորներն ու ֆեյքերն ամեն ինչ անում են Ծառուկյան-Սարգսյան պոլեմիկայի իմիտացիա ստեղծելու համար: Նախագահի և ԲՀԿ առաջնորդի ելույթների միջև համեմատականներ են անցկացնում, փորձում Ծառուկյանին ավելի դրական լույսի ներքո ներկայացնել: Մինչդեռ նախագահի խոսքը նման շանսեր ԲՀԿ-ի համար չէր թողնում: Այնտեղ տարաբնույթ մեկնաբանությունների, առավել ևս` քննարկելու ոչինչ չկար: Դա քաղաքական դատավճիռ էր, որն այլևս անբեկանելի է:
Իհարկե, ԲՀԿ-ն հիմա շատ կուզի իրականությունից տարբերվող այլ` ավելի լուսավոր նկար նկարել: Բայց հանրությանը մոլորեցնելու նրանց փորձերն առնվազն ծիծաղելի են, եթե չասենք` խեղճ: Իրականում ԲՀԿ-ն իսկապես դժվար կացության մեջ է և առավելագույնը, ինչ հիմա կարող է անել, նահանջելն է: Եթե ստացվի` պատվով նահանջել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել