ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն

Երեկ շարունակվեց ՀՀԿ-ԲՀԿ փոխհրաձգությունը: Յուրաքանչյուր կողմ ներկայացնում է իրենը և չի ցանկանում լսել դիմացինի տեսակետը: Այ սրա համար էլ մենք այս վիճակում ենք։ Ամեն մեկս կարծում է, որ մեր գաղափարներն ամենալավն են, ու չկա մեր կարծիքից ավելի վեր կարծիք: Ինչևէ, պետք է բոլորիս համբերություն մաղթեմ, որովհետև այս թեման դեռ երկար է լինելու մեր ուշադրության կենտրոնում:

Եռյակենք էլ երեկ հանդիպեցին, ու ամեն ինչ եղավ այնպես, ինչպես միշտ: Նրանք դուրս եկան ու ոչինչ չասացին: Այլ մարդկանց հորդորեցին սպասել, ու ըստ ավանդույթի՝ մենք լսեցինք այն բառերը, որոնք քառյակի ձևավորվելուց ի վեր լսում ենք .«Եռյակը դեռ հադիպումներ կունենա, ու քննարկումներ կան»: Ինչևէ, այստեղ էլ պետք է ասեմ համբերություն, որովհետև այս հանդիպումները դեռ կլինեն մեր ուշադրության կենտրոնում:

Այսուհետ դուք կարող եք Ձեր ՖԲ աքքաունթը ժառանգություն թողնել: Հա էլի։ ՖԲ էջը դարձել է բնակարանի նման մի բան: Ասենք, մեռնելուց առաջ կարող ենք կտակ թողնել, թե մեզանից հետո ով կարող է ղեկավարել մեր ՖԲ աքքաունթը: Պատկերացրեք մի դատական նիստ, որտեղ երկու հոգի վիճաբանում են ՖԲ աքքաունթի համար: Աշխարհքը ՄԷ տեսակ խելռել է, ապ ջան։ 
Ստեղ էլ սաղիս համբերություն մինչև մահ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել