Pastinfo.am-ը գրում է.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնի համար հայտարարված երկրորդ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել արդեն 3 թեկնածու: 
Արդարադատության նախարարության ներկայացրած տեղեկանքի համաձայն, ՀՀ նախկին ՄԻՊ Արմեն Հարությունյանը հայտը ներկայացրել է փետրվարի 12-ին, ժամը 17:10-ին:
Հիշեցնենք, Արմեն հարությունյանը ոչ միայն մասնակցել էր 2014-ին անցկացված մրցույթին, այլև ճանաչվել էր հավակնորդ:
Սակայն, հիշեցնենք, 2014թ. կայացած մրցույթի արդյունքները ԵԽԽՎ-ում ՄԻԵԴ դատավորի ընտրության փորձագետների խորհրդատվական խումբը չէր հաստատել` կարծիք հայտնելով, թե ընտրված 3 թեկնածուներից մեկի որակական չափանիշները չեն համապատասխանում ՄԻԵԴ դատավորի չափանիշներին: Այս հիմքով ՀՀ նախագահը չեղյալ էր հայտարարել կայացած մրցույթը: Արդյունքում Հայայստանն ստիպված եղավ նոր մրցույցթ կազմակերպել:
Ինչպես արդեն հայտնել ենք, առաջադրված մյուս երկու թեկնածուները կանայք են՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը և Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը: 
 
Հայտերի ընդունման վերջնաժամկետ է հայտարարվել փետրվարի 17-ը՝ ժամը 18:00-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել