Մի երկու բան էլ Ծառուկյան «Բարերարի» բարեգործությունների մասին։ Ուրեմն իմ շրջապատում երկու հոգի «բախտ է» ունեցել դիմելու Ծառուկյանի բարեգործական հիմնադրամին՝ աջակցություն ստանալու (երկու դեպքում էլ արտասահմանում ուսում ստանալու թեմա էր, երկու դեպքում էլ մի քանի հազար դոլարի մասին էր խոսքը)։
Երկուսն էլ միանգամայն լուրջ էին տրամադրված ու հազար ձևի ծանոթ-մանոթ էին խառնել, որ Ծառուկյան-բարերարի վրա վիխըդ ճարեն, որ իրա շոպլիկ նոմենկլատուրշիկների հետ շփումից խուսափեին, այն էլ հնարավոր էր եղել միայն բավականին բարձրադաս շոպլիկի վրա դուրս գալ։ Ես թերահավատորեն կմոտենայի, եթե պատմությունը լիներ եզակի, կամ տարբեր թվեր հնչեին, բայց իրար հետ կապ չունեցող երկու այս մարդիկ էլ տարօրինակ կերպով նույն պահանջի մասին են ինձ պատմել. ուզո՞ւմ եք փող ստանալ, 300 ձեն ապահովեք ընտրություններին (խորհրդարանական ընտրությունների ու ավագանու ընտրությունների ժամանակ էին այս իրադարձությունները), իսկ եթե չէ, ինչների՞ս ա պետք ձեզ օգնելը։
Էս ուղղակի նրանց համար, որ տենց լրջով հավատացել են, որ Դոդը եսիմ ինչ մի բարերար ա։ Հիշեք, եթե Կենտրոն թիվիով օրը մեջ ցույց են տալիս, թե ոնց ա Դոդը մի 10000 դրամ փող բաժանում մի քանի տասնյակ տատիներին, էդ դեռ չի նշանակում, որ ինքը բարեգործ ա, որովհետև ինքը հազար հատ տենց տատիներից 1000 հատ 10000 ա խլել, իսկ ինչ էլ տալիս ա, շատ չնչին մասն ա իրա թալանածի ու տրվում ա զուտ, որ ձեր պես միամիտներն ուտեն էդ բարեգործության կուտը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovsepyan11/posts/615219138611854
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել