1.Ես կհավատայի Ձեզ, եթե մինչ վերջին շրջանը տարիներ շարունակ Դուք կոալիցիայի մեջ չմտնեիք այս և նախկին իշխանության հետ։
2.Ես կհավատայի Ձեզ, եթե Մարտի մեկին Դուք մասնակիցը չլինեիք սպանդի և եթե դրանից հետո գոնե ներդրում ունենայիք հանցագործներին հայտնաբերելու և պատժելու գործում։
3. Ես կհավատայի Ձեզ, եթե Դուք անողնաշար կեցվածքով կենացներ չխմեիք։
4.Ես կվստահեի Ձեզ, եթե երբևէ տեսնեի Ձեզ Հայաստանում անարդարադատության դեմ պայքարելիս և նաև` քաղբանտարկյալներ ունենալու դեմ, մինչդեռ, երբ հրավիրեցի Ձեզ մասնակցել և քաղբանտարկյալների ընտանիքներին աջակից լինել նվիրատվությամբ, Ձեզնից պատասխան չստացա։
5.Ես կվստահեի Ձեզ, եթե Դուք ունենայիք այնպիսի կուսակցություն, որտեղ հավաքված լինեին ազնիվ և իրենց քրտինքով ապրող անհատներ, այլ ոչ թե տարբեր կուսակցություններից Ձեզ մոտ ցատկած և ժողովրդի կեղեքմանը մասնակցածներ։
6.Ես կվստահեի Ձեզ, եթե Դուք Ձեր որոշումները ոչ թե Կրեմլից ստանայիք, այլ սեփական ժողովրդից։
7.Ես կվստահեի Ձեզ, եթե Ձեր ետևում կանգնած չլիներ Ձեր կողմից ԱՅԴ ՄԱՐԴ անվանվողից ոչնչով չտարբերվող և նույնիսկ ավելի ցինիկ և արյունով գնացած երիտասարդ թոշակառուն։
8.Եվ, վերջապես, ինչպե՞ս կարելի է վստահել Ձեզ, երբ Դուք խոստանում եք գողացված միլիարդներն ընդամենը 3 հոգուց խլել և վերադարձնել ժողովրդին։ 
ԴՈՒՔ ՉԳԻՏԵ՞Ք, ՈՐ ԴՐԱՆՔ ԵՐԵՔԸ ՉԵՆ, ԹԵ՞ ԵՐԵՔԻՆ ԵՔ ՈՒԶՈՒՄ ԸՆԴԱՄԵՆԸ ԴԱՐՁՆԵԼ ՁԵՐ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶԸ։ ԱՐԴՅՈ՞Ք ԱՅԴ ԵՐԵՔԻ ՄԵՋ Է ՄՏՆՈՒՄ ՁԵՐ ԽՆԱՄԻՆ, ՈՐԻ ՏՈՒՆ ՀԱՐՍ Է ԳՆԱՑԵԼ ՁԵՐ ԴՈՒՍՏՐԸ, ԵՎ ԴՈՒՔ ԱՐԴՅՈ՞Ք ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՔ ՁԵՐ ԹՈՌՆԵՐԻՆ ԶՐԿԵԼ ԹԱԼԱՆԱԾԸ ՎԱՅԵԼԵԼՈՒ ՀԱՃՈՒՅՔԻՑ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել