Newsline.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեկնել են Վիենա՝ ԵԱՀԿ անդամ երկրների ներկայացուցիչների հետ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Այն մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Սրան կհաջորդի կարևոր այց տարածաշրջան՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը քննարկելու»,- գրել է Ուորլիքը:

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը նախօրեինհանդիպել է Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավարին: Հանդիպման ժամանակ քննարկվել է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հարցերը:

Ուորլիքն ընդգծել էր, որ Ֆինլանդիան հակված է առաջընթացի` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործում:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կայցելեն փետրվարի 17-ին: Միջնորդները հանդիպումներ կունենան Սերժ Սարգսյանի և ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել