Հունիս ամսվա տվյալներով՝ Facebook սոցցանցում առկա է 995 մլն օգտատեր։ Սակայն օգտատերերի շուրջ 4,5%-ն արդեն իսկ մի քանի անգամ է գրանցված սոցցանցում, մինչդեռ Facebook-ում արգելվում է երկուսից ավելի օգտահաշիվ ունենալ:
2012թ. մարտի հաշվետվության մեջ նշված էր, որ կեղծ օգտահաշիվների (fake profile) առկայությունը չի գերազանցում 6%-ը:
Այս տարվա դրությամբ Facebook-ի օգտատերերի թիվն աճել է 29%-ով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել