Իսկապես դժվար է տեքստ գրել Ծառուկյանի համար։ Այսքան էլ որ նրա սփիչռայթերները կարողացել էին գրել՝ բրավո։ Արել էին մաքսիմալը՝ լղոզելով Սերժի այն մեղադրանքները, որոնք ուղիղ նշանակետին էին դիպել՝ փոխադարձ մեղադրանքներ հասցնելով և սրբագրելով առաջնորդի այն արատները, որոնք այնքան մեծ են, որ անմիջապես աչք են ծակում։
Քաջ ԲՀԿ-ականների և հատուկ այն մարդկանց համար, ովքեր վերջին օրերին մնացել են, ռուսի ասած, սլավեստնի պանոսի տակ և իսկապես հավատացել էին, որ Ծառուկյանը փրկիչ է, պատմական էքսկուրս անեմ։
Ո՞վ է Ծառուկյան Գագիկը։ Մեծ հաշվով թաղային հեղինակություն, ում բախտը մի քիչ ավելի է բերել մյուս թաղային հեղինակություններից, և նա դուրս է եկել համապետական թատրոն՝ չլքելով թաղը։ Ծառուկյանը հենց փողոցից է։ Նա հենց բոլոր այն արատների կրողն է, որոնք շարքային հղփացած թաղային հեղինակությանը կարելի է վերագրել։ Նա մարդ ծեծե՞լ է, այո։ Նա հանձնարարե՞լ է ծեծել, այո։ Նա իշխանությունների հովանու տակ հարկերը թաքցնելով, սրան-նրան քցելո՞վ է հարստացել, այո։ Նա սպառնացե՞լ է, այո։ Մարդկանց վրա զենք պահե՞լ է, այո։ Մարդիկ փոխվո՞ւմ են, դե իհարկե ոչ։ Որքան էլ Կանյաչնիի վերին հարկերում նստող փիառշիկները փորձեն ռետուշ անել Ծառուկյանի կերպարն ու նրա արած 1500 դրամանոց բարեգործությունները 20.000 դոլարի գովեն, նա մեր ենթագիտակցության մեջ միշտ էլ մնալու է գալավարեզների բանակ ունեցող խայտառակ հարուստ թաղային հեղինակություն Գագո, ում մականունն օգտագործելիս նրա (և ոչ Սերժի) գալավարեզները ֆաս հրահանգ են ստանում։
Տարիների ընթացքում աճող կապիտալի և յուր անձին ուղղված քծնանքի տարափին զուգընթաց՝ Աբովյանի թագավոր Գագիկի մոտ իդեա ֆիքս է առաջացել, որ նա իսկապես կարող է Հայաստանի թագավորը դառնալ։ Ի դեպ, նա հենց թագավոր էլ ցանկանում է դառնալ, որովհետև նախագահ բառը մի տեսակ չի սազում 90-ականների գանգստերական Չիկագոյի գալավարեզի իր ստիլի հետ։
Բայց արի ու տես, բացի իրենից մեկ այլ մարդ էլ հեռուն գնացող ամբիցիաներ ունի, ու քանի որ գալավարեզ Գագոն ողջ ոստիկանական համակարգի դեմ ֆաս հրահանգը տալ չի կարող, սկսել է բարձրագոչ ելույթներ ունենալ, քննադատել տնտեսական ծանր վիճակը, որի մեղավորը նաև ինքն է, կարեկցել անապահովներին, որոնք իր հարկերը չմուծելու պատճառով են այդպիսին դարձել... ՀՀ-ի ու Ադրբեջանի սահմանը երբեք տեսած չլինելով՝ ռազմական թեմաներով խորը ակնարկներ ներկայացնել, քննադատել ԵԽԽՎ-ում կազինոների մասին հնչող հարցերը, երբ իր կազինոն օրենքի կոպիտ խախտումով է կառուցվել ու մինչև օրս ծիծաղելի չափի հարկեր է մուծում, խոսել միջազգային արենայում Սերժի՝ ձայն չհանելու մասին, այն դեպքում, երբ տեղական արենաներում ինքը սովորաբար քնած է լինում, լոլոներ կարդալ ժողովրդի մանդատ ունենալու մասին, երբ ԱԺ շենքն առանց կողմնացույցի չի գտնի։
Եվ անցյալի այսպիսի փառավոր էջեր ունենալով՝ նա ուզում է մեզ համոզել, որ մեր բարի՞ն է ուզում։ Բարին նա ուզում է իր կազինոյի, իր կոնյակի գործարանի, իր գազա և բենզալցակայանների համար, անգամ իր առյուծների համար... Իսկ ժողովրդից նա մեկ բան է ուզում՝ որ հիացած ու սոված աչքերով նայեն իրեն ու ծափահարեն, ինքն էլ մի քանի կոպեկ շպրտի ու Մովսեսի ոճով ու պինգվինի քայլերով անցնի նրանց միջով։ Ցավոք, ապահովված քաղաքացին և Ծառուկյան Գագիկի երազանքն անհամատեղելի են։ Ապահովված քաղաքացին երբեք նրա ոտքերը չի լիզի, ուստի փուչ կատեգորիա է Գագիկի համար։
Իրականում Գագիկը որպես տղա գուցե և վատը չէ։ Գուցե տարօրինակ է խոսում, հագնվում, հաճախ քնում է խոսակցության ժամանակ, բայց վատը չէ։ Նրա հետ երեկոյան կարելի է մի քանի թայլա նարդի խաղալ, բիզնեսով փորձել զբաղվել հետը, բայց հեղափոխության Գագիկի հետ ու հանուն Գագիկի, վստահաբար, գնալ չարժի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1541689536096985&set=a.1436339379965335.1073741827.100007678606149&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել