Անկեղծ ասած, չեմ հասկանում, հրաժարվում եմ հասկանալ այն մարդկանց, ովքեր տրագեդիա են տեսնում Դոդի Գագոյի հետ պատահածից և, կներեք, բայց ուղղակի անհեթեթություն եմ համարում ցանկացած կանխատեսում, թե բա ըհը՜, տեսեք, թե հեսա ինչ է անելու, ժողովո՜ւրդ, մայդա՜ն, բախումնե՜ր...
Դուք իրո՞ք կարծում եք, որ մարդ, ով տարիներ շարունակ միլիոնավոր դոլարներ էր ծախսում, որ գոնե «Դոդի Գագո» իմիջից ձերբազատվի, բայց ամեն անգամ ելույթ ունենալիս ավելի էր հաստատվում այդ ամպլուայում, կարող է գոնե տեսականորեն հավակնել որևիցե քիչ թե շատ լուրջ քաղաքական ցնցումները ղեկավարելուն։
Կամ էլ մեկ այլ զավեշտի աստիճան անհեթեթ նույնականացում. Դոդին համեմատում են Պորոշենկոյի հետ։ Ժողովուրդ, նա՛խ, Պարոշենկոն սրիկա է ու վիժվածք, ում հրամանով հրետակոծվում են սեփական քաղաքաները։ Դուք վստա՞հ եք, որ ձեր բիլակով թագավորն ուրախ կլինի, եթե իմանա, որ իրեն վիժվածքի հետ եք փորձում նույնականացնել... Չնայած, ի՞նչ եմ խոսում, նման բան պարզելու համար գոնե պետք է իրազեկ լինել ու նորություններ կարդալ... Կարդալ, իմանալ՝ առհասարակ...
Ու ի դեպ, Պորոշենկոն որքան էլ վիժվածք լինի, ազատ տիրապետում է 3 լեզուների՝ ուկրաիներեն, ռուսերեն, անգլերեն, իսկ մեր մուսկուլոտ ամենափրկիչը սկի հայերեն նորմալ չգիտի...
Դրամայի մի վերածեք սա, ժողովուրդ ջան։ Ուղղակի մի իրավիճակում ենք, երբ մի օլիգարխի մանկլավիկներ այնքան սապոնվեցին ու այնքան ասացին նրա մոտ, որ ինքը դեմք է, ինքը շատ խելացի է, ինքն այս ազգի արժանի ղեկավարն է, որ պահի տակ Դոդն էլ սկսեց հավատալ դրան ու փորձեց գործել ըստ այդմ, և հիմա պետությունն ասում է Դոդին այն, ինչ իրեն ասում էին բերդում. «Твое место у параши»...