Եկեք էմոցիաներս մի կողմ դնենք ու ճիշտը խոսենք՝ դոդերն ինչքան քիչ լինեն էս երկրում, այնքան լավ։ Եթե մինչև էս պահը իշխանությունները դրանց բուծել են, ք*ք են կերել, ու որ պահին էլ դրանից ազատվելու գործընթաց սկսեն, դա մեր օգուտն ա, ու դրա դեմ չպետք ա ըմբոստանանք։ Քաղաքականության մեջ ներթափանցած օլիգարխները մեր երկրի հիվանդությունն են, ու դրանցից պետք է ազատվել։ Ու այս պահին ինձ քիչ է հետաքրքրում՝ դրանցից հատիկ-հատիկ կազատվեն, դե միանգամից։ Ո՞վ է մտածում, որ Դոդն իր ունեցվածքն ազնիվ կերպով է դիզել, թող առաջինը քար նետի վրաս։ Եթե էդպիսինները ձեր մեջ չգտնվեցին, թող պատասխանեն մեկ հարցի՝ մենք ինչի՞ պետք ա Դոդի կրիմինալ մեթոդները պաշտպանենք։ Ծեծերը, վախի մթնոլորտը նրա կալվածքներում, Աբովյանում Դոդ բառն ասելու համար հիվանդանոց ընկնելը, հարկեր չմուծելը, դա՞ ենք պաշտպանելու։ Ի՞նչ է անում կատուն, երբ նրան անկյուն են գցում, դե իհարկե սկսում է ճանկռելն ու հարձակվելը։ Չեմ կասկածում, որ Ծառուկյանի այսօրվա ելույթը սաստիկ ուժգին է լինելու՝ ինքնապաշտպանական, բնական է, որ ասելու է՝ եկեք կռիվ տանք, բլա բլա բլա։ Ո՞ւմ դեմ պետք է կռիվ տանք և ինչո՞ւ՝ ամենակարևորը։ Կռվենք, որ քեզ տղայական վիրավորե՞լ են։ Սա բազառ չի, բարեկամ։ Ու ազգը դուրս չի գալու քո թասիբը պահելու։ Էս ազգին հենց քո պեսների չգոյությունն է պետք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել