Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՀՀԿ խորհրդի նիստում նորություն չէր: Վաղուց ի վեր հստակ էր, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղ չունեն տգիտությունը, կեղծ բարեպաշտությունը, փողոցային մեթոդներով հարցերի լուծումը, զոռբայությունը:
Խնդիրն այն է, որ քաղաքական դաշտի մաքրաջրման գործընթացը սկսելու համար պետք է սկսել մեր քաղաքական մշակույթին ոչ հարիր հատկանիշների գլխավոր կրողներից: Գագիկ Ծառուկյանը հենց այս հատկանիշների գլխավոր խորհրդանիշն է:
Սակայն պետք է նշել, որ քաղաքական դաշտի մաքրման գործընթացի ազդարարված մեկնարկը միևնույն ժամանակ վերաբերում է ոչ միայն Գագիկ Ծառուկյանին, այլ նաև մյուս բոլոր նրանց, ովքեր իրենց մտածողության սահմաններով ու բառապաշարով ստվեր են նետում ոչ միայն մեր քաղաքական դաշտի վրա, այլ նաև ներքաղաքական առողջ գործընթացների կենսունակության վրա ընդհանրապես:
Այլ կերպ ասած նման «պառազիտներից» քաղաքականությունը շուտ պետք է մաքրվեր, սակայն դեռ ուշ չէ: Թող քաղաքականությամբ զբաղվեն միայն նրանք, ովքեր արժանի են քաղաքականությանը: