Այսօր ուրբաթ 13 է։ Շատերի համար ուղղակի սովորական, իսկ մյուսների համար` անհաջողություն խորհրդանշող օր։
Ուրբաթ 13-ի հանդեպ վախը կոչվում է պարասկավեդեկատրիաֆոբիա (հունարեն «պարասկևի» (Παρασκευή)՝ «ուրբաթ» և «դեկատրեյս» (δεκατρείς) «տասներեք» բառերից):

Իրականում ոչ ոք չի կարող հստակ ասել, թե երբ և որտեղից են ծնվել այդ օրվա հետ կապված վախերը: Վարկածներից մեկի համաձայն՝ Ադամն ու Եվան հենց ուրբաթ են համտեսել արգելված պտուղը: Մյուսներն էլ պնդում են, որ Կայենն Աբելին սպանել է ուրբաթ, ամսի 13-ին: Մեկ այլ վարկածի համաձայն էլ՝ սնապաշտությունը կապված է Խորհրդավոր Երեկոյի հետ, որին մասնակցել է 13 մարդ՝ Հիսուս Քրիստոսն ու նրա 12 աշակերտները: Տասներեքերորդը Հուդան է:

Կաթոլիկների մոտ 13-ը սուրբ թիվ է, քանի որ այն խորհրդանշում է Քրիստոսին և 12 առաքյալներին: 
Ամսվա 13-րդ թիվն առավել հաճախ ընկնում է ուրբաթ, քան շաբաթվա որևիցե այլ օր։ 
Դեռևս 20-րդ դարից առաջ կային վկայություններ այն մասին, թե 13 թիվն անհաջողակ թիվ է, իսկ ուրբաթ օրը՝ անհաջող օր, սակայն այս երկու նախապաշարմուքների միջև որևէ կապ չկար։ «Ուրբաթ 13-ի» մասին առաջին գրանցված հիշատակումը եղել է 1900-ականների սկզբին։

Բազմաթիվ ժամանակակից պամություններ (այդ թվում նաև «Դա Վինչիի ծածկագիրը») պնդում են, որ Ֆիլիպ 4-րդ Գեղեցիկ թագավորը ձերբակալել և մահապատժի էր ենթարկել Տամպլիեր ասպետների մեծ մասին։ Նրանց ձերբակալությունը կազմակերպվել էր միաժամանակ՝ 1307թ. հոկտեմբերի ուրբաթ 13-ին։ Հենց այդ իրադարձությունն էլ սկիզբ է դրել անհաջողություն բերող «ուրբաթ 13-ի» պատմությանը։

«13» թիվը եվրոպական մշակույթում անհաջողակ թիվ է։ Այս կապակցությամբ որոշ շենքերում հարկերը համարակալվում են այնպես, որ 12-րդ հարկին անմիջապես հաջորդում է 14-րդը։ Իտալիայի թատրոններում բացակայում են այդ համարով տեղերը, իսկ գրեթե բոլոր նավերում 12-րդ նավախցիկին անմիջապես հաջորդում է 14-րդը։ 13-րդ տեղը բացակայում է նաև ինքնաթիռներում։

Բազմաթիվ օդաչուների նախապաշարմունքի պատճառով Միացյալ Նահանգներում երբեք գոյություն չի ունեցել F-13 կործանիչը։ YF-12-ին անմիաջապես հաջորդել է F-14-րդը։ «Ֆորմուլա-1» ժամանակակից ավտոարշավներում չկան 13 թվով մեքենաներ, կրկին 12-ին անմիջապես հաջորդում է 14-րդը։
Կա ևս մեկ նախապաշարմունք՝ կապված «ուրբաթ 13-ի» հետ. եթե մեկ սեղանի շուրջ հավաքվում է 13 մարդ, ապա նրանցից մեկը մեկ տարվա ընթացքում կմահանա։ Գոյություն է ունեցել նույնիսկ «14-րդ հյուրի» մասնագիտություն, ում հրավիրում էին հանդիպման՝ անհաջողակ թվից խուսափելու համար։ Միացյալ Նահանգներում այդ նախապաշարմունքի դեմ պայքարելու համար ստեղծվել էր «13-ի ակումբ»։
Միևնույն ժամանակ, 13 թիվը հաջողակ է համարվում Կաբալայում և մայա հնդիկների մոտ։ Վերջերս Ռուսաստանում բազմաթիվ մարդիկ, ընդհակառակը, 13 թիվն իրենց հաջողության թիվն են համարում։ Այն անգամ «մրցակցում է» 7 և 5 թվերի հետ։
Օբյեկտիվորեն այս թիվը կապ չունի անհաջողության կամ հաջողության հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել