Վայ, խղճամ քեզ, Հայաստանի քաղաքական-հասարակական դաշտ, խղճամ ձեզ, լրագրողներ։ Փաստորեն Սերժի էդքան ասածի մեջ ձեզ ամենաշատը հուզել էր «Դոդի Գագո» ձևակերպման հնչեցումն ու Ծառուկյանի համեստ մտավոր ունակությունների մասին ակնա՞րկը։
Հա, էդ յանի ո՞ւմ համար էր գաղտնիք, որ Ծառուկյանի կլիչկեն Դոդի Գագո ա, ու էդ ո՞վ ա գոնե տեսականորեն ենթադրում, որ Դոդի Գագոն իրականում էրուդիտ է ու մեծ ինտելեկտուալ։
Փոխանակ անդրադառնաք ելույթի բովանդակային մասին, ինչի հետևից եք ընկել։ Իմ համար կա մի քանի կարևորագույն մեսիջ այս ելույթում.
- Ով ինչ ուզում է անի, ով ինչ ուզում է ասի, եթե հանկարծ կորցնում է իրականության զգացումն ու փորձում է հակադրվել իշխանություններին ու համակարգին, հողին է հավասարեցվում։
- Ինչքան էլ ուզում ես փող ունեցի, ինչքան ուզում են թող քեզ թագավոր ասեն, եթե երկրի նախագահն ուզենա, դու վաղը չես լինի արդեն թագավոր, իսկ մյուս օրը չես լինի առհասարակ՝ որպես քաղաքական-հասարակական ֆիգուր։
- Ամենակարևոր մեսիջը. պետք չի սուրբ մեսիա ձևանալ, եթե տակդ էնքան... կղանք կա, որ կարան մի օրում զրկեն բոլոր քաղաքական, հասարակական ու տնտեսական պրեֆերենցիաներից։ Սա մեկ։ Հայաստանում չկա որևիցե քիչ թե շատ քաղաքական կշիռ ունեցող մեկը, ով չունենա նմանօրինակ խնդիրներ։ Մեզ մոտ սրբեր չկան։