2rd.am-ը գրում է․

Օրերս Ստյոպա Սաֆարյանը տարբեր ԶԼՄ-ներում եւ Ֆեյսբուքյան իր էջում հանդես է գալիս հայտարարություններով, թե անցած շաբաթ տեղի ունեցած բռնությունները կարող էին կազմակերպված լինել Ռոբերտ Քոչարյանի կամ իր շրջապատի կողմից: 

Այս կապակցությամբ Zham.am-ը դիմեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին: Մեզ հետ զրույցում պրն Սողոմոնյանը նշեց.

-Կարծում եմ, նման հայտարարություններով հանդես գալու համար պետք է քաղաքական խեղկատակ լինել կամ հստակ հանձնարարություն ունենալ բռնությունների իրական կազմակերպիչներից: Այսինքն, միջադեպերից անմիջապես հետո փորձել մեղքը բարդել երկրորդ նախագահի կամ իր շրջապատի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել