Իշխանափոխությունը տեղի է ունենում երկու եղանակով՝
1. Փողոցում անկարգությունների միջոցով, բայց Հայաստանը պետք է զերծ մնա նման արկածախնդիր քայլերից, քանի որ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ արդի աշխարհում այս մեթոդը պետությունների համար շատ վտանգավոր է և հղի է բազում հետևանքներով: Օրինակ՝ Ուկրաինան մի քանի տարով ետ գնաց ու դեռ երկար ժամանակ պետք է վերականգնվի, իսկ Հայաստանը շրջափակված է թշնամիներով, և փողոցային արկածախնդրությունը կարող է լավ առիթ հանդիսանալ թշնամու համար:
2. Ընտրությունների միջոցով: Այս մեթոդն ամենաժողովրդավարականն է ու հետագա ոչ մի ցնցում հիմնականում չի առաջացնում: Մնում է միայն նախընտրական տարիներին ճիշտ քայլերով հանդես գալ և ընտրությունների ժամանակ հաղթել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել