Civilnet.am-ը գրում է․
Փետրվարի 11-ին Մոսկվայի քաղաքային դատարանը հրաժարվել է չեղյալ հայտարարել առաջին ատյանի դատարանի որոշումը, որի համաձայն՝ արցախցի գործարար և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանի տնային կալանքը երկարաձգվել է մինչև ապրիլի 19-ը, հաղորդում է Interfax գործակալությունը:
Դեկտեմբերի 10-ին Մոսկվայի Բասմանյան շրջանի դատարանը հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի վատնման և լվացման մեջ մեղադրվող Հայրապետյանի տնային կալանքը չորս ամսով՝ մինչև ապրիլի 19-ը երկարաձգելու մասին որոշում էր ընդունել: Դատարանն ուժի է մեջ էր թողել նաև Հայրապետյանի նկատմամբ ավելի վաղ կիրառվող մի շարք սահմանափակումները:
Ակնարկ
Լևոն Հայրապետյանի նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում դատարանը կայացրել էր հոկտեմբերի 3-ին: Մինչ այդ Հայրապետյանը կալանքի տակ էր: Նա ձերբակալվել էր հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում։ Քրեական գործի շրջանակում դատարանի կողմից կալանքի տակ է դրվել ռուսական «Բաշնեֆտ» ընկերությունում գործարարի բաժնետոմսերի վրա, որոնց արժեքը գերազանցում է 300 մլն ռուբլին։
Մոսկվայի Բասմանյան շրջանի դատարանը հուլիսի 17-ին բավարարել էր գործարարին մինչև սեպտեմբերի 15-ը կալանքի տակ պահելու միջնորդությունը։ Հայրապետյանը չէր համաձայնել տվյալ որոշման հետ և այն բողոքարկել էր Մոսկվայի քաղաքային դատարանում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ