Եկեղեցին անձանցով չեն որոշում...
Շարունակվում են Գարեգին Բ-ի միլիոնների մասին խոսակցությունները: Արդեն ասել եմ իմ կարծիքն այդ միլիոնների մասին, բայց մարդիկ չեն դադարում Գարեգինի անունն ուղիղ կապել հավատքի հետ ու աստիճանաբար վիրավորում են և եկեղեցուն, և քրիստոնեական հավատքին: Աթեիստ եք կամ բուդդիստ՝ դուք ձեր հավատքի մասին խոսեք: Կաթողիկոսը մարդ ա, դա նշանակում ա, որ ինքն էլ ունի իր սխալները, ու նա ընդամենը եկեղեցու փոփոխական սպասավոր է:
Իսպանական L2 հեռուստաընկերությունը հաղորդում է պատրաստել Հայոց ցեղասպանության մասին, որի հյուրերը հաղորդմանը մասնակցել են անմոռուկներով: Աշխարհն աստիճանաբար հասկանում է, որ հետագա հանցագործություններից խուսափելու համար պետք է ուղղակի դատապարտել նախորդներին ու պաշտպանել մարդուն: Թուրքիան ևս պետք է միանա սկսված գործընթացին:
Աչքիս սկսեմ «Թվիթերը երեկ» գրել հատուկ ГЕЙդարի փոքր տղու խաթր: Փոքր տղեն էլի գրառում էր կատարել թվիթերում, ու եթե այսպես շարունակվի, ամենայն հավանականությամբ, ГЕЙդարին հետո կարանք կռվցնենք ՖԲ-ով ադրբեջանական տարածքները գրավող ու «լուրջ» ինֆո տարածող մարդկանց հետ: Տեսնենք՝ երկու կատեգորիայի մտքի «տիտաններից» որ մեկը կհաղթի:



