Impoqrik.am-ը գրում է․
«Իմ փոքրիկ»-ը շարունակում էներկայացնել այն սկզբունքները, որոնց պետք է հետեւեք, եթե ստանձնել եք փոքրիկին մաքուր խոսք սովորեցնելու պատասխանատվությունը:
• Զտեք ձեր խոսքը:
Խոսքի ձեւավորման տարիքում մեծահասակները պետք է զգուշորեն ընտրեն բառերը, որոնցով հաղորդակցվում են փոքրիկի հետ: Այդ տարիքում երեխաները կրկնօրինակում են նաեւ վատ, ժարգոնային բառերը: Երեխաները մշտապես համոզված են, որ ծնողների գործածած բառերը ճիշտ են, քանի որ նրանք չեն
կարողանում վերլուծել դրանց նրբերանգները: Այնպես որ եղեք ուշադիր առաջին հերթին ձեր խոսքի հանդեպ:
• Հսկեք շփումը
Վերահսկեք փոքրիկի շփումն այլոց հետ: Որոշները սիրում են երեխաներին սովորեցնել տգեղ, գռեհիկ, փողոցային բառեր՝ զուտ զվարճանալու համար: Հսկելով շփումը՝ դուք կկանխեք վատ բառերի յուրացումը:
• Հսկեք լրատվամիջոցների հետ շփումը
Հեռուստատեսությունը կամ ռադիոն լավ տարբերակ են խոսքի զարգացման համար, բայց հեռուստաալիք կամ ռադիոալիք ընտրելիս նույնպես պետք է զգոն լինեք: Ուսուցանող, գրագետ խոսքով մանկական հեռուստահաղորդումները կարող են լինել լավ ուսուցիչներ, բայց կարող է լինել նաեւ հակառակը, եթե փոքրիկը դիտում կամ լսում է վատ հաղորդումներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ