Hayeli.am-ը գրում է․

Հայաստանի տնտեսության շարժիչ ուժն ու լոկոմոտիվը առաջիկա 10-15 տարում լինելու է գյուղատնտեսությունը, և առաջնային բիզնեսը, որտեղ լուրջ եկամտաբերություն է լինելու, հենց այս ոլորտում է սպասվում: Hayeli.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը. <<Գյուղատնտեսությունը անպայման պետք է դառնա առաջնային ճյուղերից մեկը, որտեղ դինամիկ զարգացումը շատ օգտակար կարող է լինել և՛ պետության, և՛ բիզնեսի, և՛ ընդհանրապես այդ ոլորտում բոլոր գործ անողների համար: Խոսքը վերաբերում է և՛ գյուղացուն, և՛ վերամշակողին, և՛ արտահանողին, և՛ մթերողին: Ես կարծում եմ, որ շատ նպաստավոր է լինելու զարգացնել հատկապես հողագործությունը, ստեղծել ջերմոցներ, չորանոցներ՝ չորացնելու համար պտուղ-բանջարեղեն, մեծ տեմպ պետք է տալ սառեցմանը. այն բոլոր տեսակի մթերքները, որոնք հնարավոր է պահածոյացված կամ  խորը սառեցված վիճակում արտահանել, անպայման պետք է զարգացնել: Հայկական գյուղատնտեսական ապրանքը պետք է անպայման արտահանվող  և մրցունակ դարձնել՝ ընդ որում առնվազն տասնապատկելով գոյություն ունեցող ջերմոցային ծավալները, որովհետև մեր այժմյան ծավալները շատ փոքր են՝ դրսի խոշոր շուկաներում մուտք գործելու և այնտեղ լուրջ տեղ գրավելու համար>>,- նշեց գործարարը:

Նրա խոսքով՝ հողագործությունը պետք է զանգվածային բնույթ կրի՝ զուգահեռաբար զարկ տալով նաև վերամշակման  ճյուղին՝ սկսած միրգ-հատապտուղ-բանաջարեղենից՝ դեղձ, ծիրան, խնձոր, տանձ, խաղող, լոլիկ, վարունգ, պղպեղ, սմբուկ, վերջացրած խոտաբույսերով՝ ռեհան, դաղձ, ուրց և այլն: <<Ընդհանրապես առաջիկա 10-15 տարում, ես կարծում եմ, գյուղատնտեսությունը տարեկան առնվազն 10-20 տոկոսով պետք է աճ ապահովի: Հնարավոր է, որ առաջիկա մեկ-երկու տարում աճի տեմպը ավելի քիչ լինի, օրինակ՝ 10 տոկոս, բայց հետագա տարիներին, համոզված եմ, մինչև 20-25 տոկոս աճ կարող է լինել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել