Կարդում եմ Նիկոլի Փաշինյանի հարցազրույցը՝ կապված Բերձորի դեպքերի հետ: Նա հիմնական խնդիրը տեսնում է ԼՂՀ ոստիկանների ոչ պրոֆեսիոնալ պահվածքի մեջ, որոնք չեն կարողացել տիրապետել իրենց հույզերին, քանի որ այս իրավիճակն իրենց համար նոր էր: Ու ոչ մի խոսք չի ասում միջոցառմանը նախորդող օրերին Արցախի հանրային հեռուստատեսությամբ տարվող ապատեղեկատվության, ատելության քարոզի, անհատական մակարդակով տարվող «զոնդաժի», որոնք երկրորդական դեր չեն խաղացել ոստիկանների հույզերի վրա: Եթե Նիկոլն էրեկվա էրեխեն լիներ, կասեի՝ չի հասկանում՝ ինչ է խոսում ու խառնում է պատճառահետևանքային կապերը: Նույն տրամաբանության մեջ կարելի է պնդել, թե Մարտի 1-ի պատասխանատուները և մեղավորները ոստիկաններն են, որոնց համար դա նոր իրավիճակ էր, կյանքում Չիրյոմուխայից կրակած չկային:
Այսպիսով, լուստրացիան շարունակվում է, պարոնայք երդվյալ ատենակալներ: ճճճ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10205841366775810?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել