Հայաստանում փակ ճանապարհներ կան. 12 քաղաքներում ձյուն է տեղումSlaq.am-ը գրում է․

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Եղիպատրուշ, Թթուջուր, Ձորագլուխ, Չքնաղ, Վարդենիս, Մուլքի, Նորաշեն, Ջրամբար, Միրաք, Արագածի տարածաշրջանի Լեռնապար, Սիփան, Ավշեն, Ճարճակիս (Դերեկ), Միջնատուն, Շենկանի, Հնաբերդ, Բերքառատ, Մելիքգյուղ գյուղերի ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Արայի, Երնջատապ, Վարդենուտ, Արագած, Ծաղկաշեն, Լուսագյուղ, Սարալանջ, Վարդաբլուր գյուղերի ավտոճանապարհները , Ալագյազ-Նորաշեն ճանապարհահատվածը, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը, Սպիտակի ոլորանները:

Ձյուն է տեղում Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Աբովյան, Սյունիքի մարզի Քաջարան եւ Մեղրի, Տավուշի մարզի Դիլիջան եւ Շիրակի մարզի Արթիկ, Գեղարքունիքի մարզի Սեւան, Լոռու մարզի Վանաձոր, Տաշիր եւ Սպիտակ քաղաքներում:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով եւ ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն`Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել