Newsline.am-ը գրում է․

Ազգային ժողովի Հայ Ազգային Կոնգրես և «Ժառանգություն» խմբակցությունները պատրաստ են քննարկել խորհրդարանական աշխատանքները բոյկոտելու հարցը:

ԲՀԿ քաղխորհուրդն իր խմբակցությանն առաջարկել է մինչև ՓՄՁ-ների ակցիաների ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առևանգման դեպքի լիակատար բացահայտումը, մինչև մեղավորներին պատժելը քննարկել Ազգային ժողովի աշխատանքները բոյկոտելու հարցը, ինչն առաջիկայում քննարկելու են նաև Եռյակի մյուս երկու ուժերը:   

Newsline-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց, թե խմբակցությունում բոյկոտին միանալու հարցը չի քննարկվել, բայց կքննարկվի:

«Ես կարծում եմ, որ սա այն գործերից է, որն առաջիկայում կլուծվի ու բանը բոյկոտին չի հասնի, որովհետև օրը ցերեկով, շատ տեսանելի՝ մարդուն տարել են: Իշխանությունն այս գործի բացահայտումը պետք է դիտի որպես իր պատվի հարց, այլապես եթե նման պարզ գործերը չեն բացահայտվում, ժողովուրդն իրավունք ունի մտածելու, որ հետևում իշխանություններն են»,- նշեց Ռուբեն Հակոբյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել