ՀՀ ԶՈւ սպաների ռազմական ղեկավարում մասնագիտությամբ դասընթացըRazm.info-ն գրում է․

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով փետրվարի 9-ից մինչև ապրիլի 1-ը զինված ուժերի սպաների հետ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կանցկացվի ռազմական ղեկավարում մասնագիտությամբ դասընթաց: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ԶՈւ սպաների ռազմական ղեկավարում մասնագիտությամբ դասընթացը

Ռազմական ղեկավարում մասնագիտությամբ դասընթացի մասնակիցները կքննարկեն հետևյալ թեմաները` ժամանակակից և հիբրիդային պատերազմների բնույթը, օպերատիվ արվեստ, ազգային անվտանգություն, ռազմարվեստի պատմություն` օպերացիաների վերլուծություն:

Հավաքին ներգրավված են ՀՀ ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների և բանակային զորամիավորումների ղեկավար կազմերի ներկայացուցիչներ: Դասընթացը ղեկավարում է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել