Jameson ընկերության մեկնարկած «DONE IN 60 SECONDS» կարճամետրաժ ֆիլմերի համաշխարհային մրցույթը հասավ քվեարկության փուլին։
Հաղթողն իր ընկերոջ կամ սիրելիի հետ 2015 թ. մարտի 28-ին կմեկնի Լոնդոն` մասնակցելու «2015 Done in 60 Seconds»-ի համաշխարհային եզրափակչին: Այնտեղ ժյուրիի կազմում կլինեն ֆիլմարտադրության ոլորտում համաշխարհային ճանաչում ստացած մասնագետներ, ովքեր մրցույթին մասնակցող երկրների եզրափակիչ փուլերի հաղթողներից էլ կընտրեն «2015 Done in 60 Seconds»-ի միջազգային փուլի հաղթողին. վերջինս մրցանակը ստանալու համար բեմ կբարձրանա՝ միջոցառմանը հրավիրված հոլիվուդյան հանրահայտ աստղերի ծափողջույնների ներքո։
Մրցույթն իսկապես շատ հետաքրքիր է, իսկ դրան մասնակցելու համար պահանջվում էր ընդամենը նկարահանող սարք (նույնիսկ հեռախոս), մի քիչ սեր ֆիլմերի հանդեպ, ճաշակ և ստեղծագործ միտք։ Մասնակիցներն ընտրում էին հայտնի ֆիլմի որևէ դրվագ, նկարահանում նրա՝ 60 վայրկյան տևողությամբ սեփական տարբերակը, ցանկության դեպքում փոփոխում այն, ծիծաղելի լուծումներ ավելացնում և հանձնում մասնագետների դատին։
Եթե ձեզ չկարողացա համոզել, որ մրցույթն իսկապես հեղինակավոր է ու սիրված, ստիպված եմ բացել խաղաքարտերս և ասել, որ անցյալ տարի հրավիրվածների թվում էին նրանք՝
Ասեմ, որ նախքան մրցույթի մեկնարկը «Jameson»-ը հնարամիտ քայլի գնաց և ներկայացրեց ոչ մրցութային մոտիվացնող երեք ֆիլմ, որոնցից ամենաշատը ես սա հավանեցի՝
Մրցութային բոլոր ֆիմերը, որոնցից մի քանիսը կներկայացնեմ ստորև, կարող եք դիտել ու դրանց օգտին քվեարկել այստեղ։
Եվ այսպես, գնացինք։ Ընտրել եմ ինձ ամենաշատը դուր եկածները։ Ասեք, որ լավն են :)
Harry Potter and the Philosophers Stone:
Transformers:
The Fifth Element:
Sin City:
Մրցույթի կանոններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։
Անցած տարվա եզրափակչի հաղթող ֆիլմը՝