Կարծես թե վերջին շրջանում բռունցքով հարց լուծելը դարձել է ակտուալ՝ ներքաղաքական անցուդարձի ֆոնի վրա։ Ինչ խոսք, երևույթն անընդունելի և դատապարտելի է, բայց առավել անընդունելի է, երբ ոմանք փորձում են ստացված պատկերը բանացնել իրենց շահերին համապատասխան։ Հիմա վերլուծենք.
1․ Ի՞նչ է նշանակում ձեռքի տակ ունենալ դեպքի վայրի տեսագրություն և չկարողանալ բացահայտել հանցագործությունը, մի՞թե ոստիկանությունն է անգործունակ, թե՞ պատնեշ կա, որի վրայով թռնել դեռ չի կարողանում նույն ոստիկանությունը։
2․ Իրեն օրենքի երկիր հռչակած ցանկացած պետության իշխանության համար րոպե առաջ դեպքի բացահայտման խնդիր պետք է լիներ այս դեպքը, ինչը մինչև օրս ոչ մի առաջխաղացում չի ունենում։
3․ Ինչի՞ համար են որոշ լրատվականներ և քաղաքական գործիչներ ջանասիրաբար լծվել իշխանական թևի պաշտպանությանը՝ կապված այն բանի հետ, որ նրանց մատը խառն է այս գործում։
Պարզից էլ պարզ է, որ Արտակ Խաչատրյանի ծեծի դեպքը բնավ պատահականություն չէր, հավելեմ, այն կոնկրետ ուղղորդված հարված էր դեպի ԲՀԿ-ն, իհարկե, այս ամենին նպաստեց նաև տուժողի ակտիվ հասարակական գործնեությունը։ Ո՞ւմ է ձեռնտու նման վարվելակերպը, կարծում եմ՝ պարզ է։ Ամենազավեշտալին այն է, որ իշխանություններին արդարացնելու գործում անմասն չեն մնացել նաև ՀՅԴ լրատվականները՝ ի դեմս yerkir.am-ի։ Հասկանալի է, իհարկե, որ ՀՅԴ-ն ամեն կերպ փորձում է հաճոյանալ իշխանություններին հետագայում ինչ-որ «չալաղաջ կտորներ» ակնկալելով, բայց մի՞թե դժվար է հասկանալ, որ այդ կերպ վերջնականապես դառնում են քաղաքական դիակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել