Newsline.am-ը գրում է․

Ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում Սիրիան և Հորդանանի թագավորությունը չեն համագործակցում միմյանց հետ, հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը, գրում է РИА Новости-ն:

«Ահաբեկչության դեմ պայքարում ոչ մի համակարգված գործողություն չեն իրականացնում Դամասկոսն ու Ամմանը: Հորդանանը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու սեփական դրդապատճառներն ունի»,- հայտարարել է Սիրիայի ԱԳՆ ղեկավարը:

Նշենք, որ Սիրիայի արտգործնախարարը նախորդ շաբաթ դատապարտել էր ԻՊ զինյալների կողմից հորդանանցի օդաչուի սպանությունը և Հորդանաին կոչ էր արել համատեղ պայքար մղել ահաբեկչական խմբավորունմերի դեմ:

Սակայն, Մուալեմի խոսքերով՝ մինչ օրս պաշտոնական Ամմանը չի արձագանքել Սիրիայի առաջարկին:

Նշենք, որ նախորդ շաբաթ Հորդանանի օդուժը սկսել է ռմբակոծել Սիրիայում տեղակայված ԻՊ զինյալների դիրքերը՝ ի պատասխան ահաբեկիչների կողմից գերության մեջ գտնվող Հորդանանի թագավորական օդուժի օդաչու Մուաթ Յուսեֆ ալ Կասասբեհի սպանության:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել