Ծեծը միջոց չէ...

Շաբաթ օրը ոչ մի կարևոր իրադարձություն չէր սպասվում ֆեյսբուքահայերի կյանքում, օրը բնականոն առաջ էր ընթանում, մեկ էլ լուր տարածվեց, թե ակտիվիստ (կուսակցությունը կապ չունի) Արտակին են առևանգել, առաջին հայացքից մտածեցի՝ բերման են ենթարկել, իսկ հայերը սովորություն ունեն, երբ դիմակներով ուժայինները մարդ են ձերբակալում, ասում են՝ առևանգել են: Հետագայում պարզվեց, որ չէ, մարդու իրոք առևանգել ու ծեծել են: Ստեղ պետք է նշեմ, որ ծեծով հարց չի լուծվում, ու մարդուն իր ակտիվության համար չի կարելի ծեծել: Դե հետո, բնականաբար, 3 և ավելի տառանի կուսակցությունները սկսեցին սրան-նրան մեղադրել ու դրա վրա ձայներ հավաքել: Ստեղ են ասել՝ համ պահանջում եք, որ ոստիկանությունը շուտ բացահայտի, համ էլ ձեր ենթադրություններն եք հրապարակավ անում: Տեղյակ չե՞ք, ասեմ, ձեր յուրաքանչյուր հայտարարություն ոստիկանությունն ի գիտություն է ընդունում ու սկսում է այդ տարբերակն էլ ուսումնասիրել, ու այդպես ժամանակը ձգձգվում է, մի քիչ սուսեք էլի:

ГЕЙдар Ջեմալն էլ մի արտահայտություն էր արել, որը ցնցում է ողջ հայությանը: Նս ասել է, որ մենք միջուկային տերություն ենք: Ժողովուրդ ջան, խի՞ ենք խառնվել իրար: Ի՞նչ վատ ա, տո շատ էլ լավ ա, թող թշնամին այդպես կարծի ու վախենա: Բայց դե մենք միջուկային զենքից ուժեղ զենք ունենք: Դա մեր ոգին է, որը միշտ պատրաստ է պաշտպանել իր հայրենիքի սահմանները, ու յուրաքանչյուր թշնամի առաջին հերթին սահմանին կանգնած մեր տղերքից պետք է վախենա, որոնք ամեն վայրկյան պատրաստ են ապտակել թշնամուն և հետ շպրտել:

Մի ստվար զանգված «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմն ու գիրքն է քննադատում: Նախ պետք է ասեմ, որ չեմ կարդացել այդ գիրքը, որովհետև համարում եմ, որ այդ գրքի փոխարեն ավելի արժեքավոր բան կարող եմ կարդալ, էրոտիկ գրականության սիրահար չեմ, ֆիլմն էլ չեմ նայել, նույն հաջողությամբ ավելի լավ ֆիլմեր կան, բայց նայողներին ու այդ գիրքը հավանողներին չեմ էլ քննադատում, որովհետև մարդիկ այդտեղ գուցե իրենց համար ինչ-որ արժեքավոր բան են գտել: Մեկ էլ ավելի լավ է այդ գիրքը կարդալ, քան Էրոտիկ լինքերի վրա սեղմել ու սուրբ ձևանալ:

Երեկ իր մարմնով մեր հայրենի հողը սրբացրեց հերոս Շեքսպիր Հակոբյանը: Աստված պահապան նրա զավակներին, որոնցից մեկը դեռ նոր պետք է ծնվի: Հանգչիր խաղաղությամբ, ՀԵՐՈՍ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել