Անկեղծ մի բան ասեմ: Որոշ լրատվամիջոցներ քննադատում են վարչապետ Հովիկ Աբրահամյանի ռուսերենը, հրճվում են, խնդում:
Բայց ինչու՞:
Ինչու՞ պիտի Հայաստանի Հանրապետության վարչապետը շատ լավ իմանա ռուսերեն: Աշխարհում բազում լեզուներ կան, և պարտադիր չէ դրանց իմացությունը:
Իսկ Մեդվեդևը հայերեն գիտի՞ կամ գիտի՞ իր պաշտած ժողովրդի լեզուն՝ ադրբեջաներենը:
Իմ երկրի լեզուն հայերենն է:
Ու այսուհետև, անգամ ԵՏՄ շրջանակներում, հայ պաշտոնյաները պիտի հայերեն խոսեն:
Մյուսները չե՞ն հասկանում՝ թող սովորեն:
Կամ դիմեն թարգմանիչների օգնությանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել