Հայաստանի իշխանությունը լիովին սպառել է իրեն, և նա այսօր պարզապես ի զորու չէ քաղաքակիրթ ճանապարհով որևէ հարց լուծել: Բանդիտական խմբերով մարդկանց առևանգելը, ծեծն ու ջարդը դարձել են օրվա իշխանության գործելակերպը: Խստորեն դատապարտելով ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի նկատմամբ տեղի ունեցած հարձակումը՝ որևէ վստահություն չունեմ, որ այսօրվա ռեժիմը վաղը կամ մյուս օրը նույն ճակատագրին չի արժանացնի այն քաղաքական ակտիվիստներին, որոնք լծված են իշխանափոխության արդար գործին: Ամենաթողության մթնոլորտը գալիս է Բաղրամյան 26-ից, իսկ եթե այնտեղ էլ տեղյակ չեն, թե ինչ բեսպրիդել է տիրում երկրում, ավելի վատ: Երկրի Սահմանադրությամբ՝ Հայաստանը ժողովրդավարական, այլ ոչ թե բռնատիրական երկիր է, և եթե իշխանության համար հարցի լուծումը մարդկանց մեկ առ մեկ առևանգելն ու բռնության ենթարկելն է, ապա այդպիսի ռեժիմի 1 օրվա գոյությունը չարիք է բոլորիս համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել