Ուրեմն, Ռազմիկ Դավոյանը Ժիրայր Սեֆիլյանին՝ որպես ազատամարտիկի ու կռված տղայի, առաջարկում է չզբաղվել քաղաքականությամբ, իբր յուրաքանչյուր այդ տեսակ երևացող անհատի վերաբերմունքը քաղաքական արատավոր շրջաններ փորձում են օգտագործել իրենց շահերի օգտին...
Անհիմն համարելով Դավոյանի այս առաջարկի բովանդակությունը՝ մի բան էլ ես հարցնեմ ու առաջարկեմ նրան. իսկ Դավոյանն ինչու՞ նման առաջարկով որեւէ անգամ չի դիմում այնպիսի ազատամարտիկների ու կռված տղեքի, ինչպիսին, են ասենք, Մանվել Գրիրգորյանը, Սեյրան Սարոյանը, Շմայսը եւ այլն, ովքեր՝ որպես ԱԺ պատգամավորներ, զբաղվում են քաղաքականությամբ, եւ, մանավանդ, ամենակարեւորը՝ այս եւ նման մարդիկ իրենց ինտելեկտով (ավելի ճիշտ՝ դրա ի սպառ բացակայությամբ) այնքան հեռու են քաղաքականություն ու օրենսդրականություն ասվածից, որքան ես, ասենք՝ տիեզերագնացությունից,,,