ՀՀ Մարդու իրավունքները պաշտպանող բոլոր կառույցներին խնդրում եմ հետևողական լինել Եհովայի վկա աղանդի ներկայացուցիչների նկատմամբ: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, խնդրում եմ վերահսկել դրանց գործողությունները: Նրանք անարգել հոգեորսությամբ են զբաղվում հիվանդանոցների և ուսումնական հաստատությունների մոտակայքում: Բացի դա, այդ աղանդի ներկայացուցիչները, տուն-տուն մարդկանց անհանգստացնելով, փորձում են քարոզ անցկացնել:
Հիշեցնեմ՝ նրանք իրենց քարոզը կարող են անցկացնել իրենց կցված տարածքներում: ՀՀ հիվանդանոցները և ուսումնական հաստատություններն իրենց կցված տարածքներ չեն: Իմ բնակարանն իրենց կցված տարածք չի, խնդրում եմ, գործուն քայլեր ձեռնարկեք, որ վերջիններս չանհանգստացնեն քաղաքացիներին:
ՀՀ քաղաքացի՝ Էդգար Խաչատրյան...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/640541356051216?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



