Orer.am-ը գրումէ ․
Արդեն տեղեկացրել էինք, որ ազատ է արձակվել Գյումրիի բախումների գործով ձերբակալված Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Ալեքսանյանը:
Orer.am-ը զրուցեց ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ՝ երիտասարդի ձերբակալության իրավական հիմքերի հետ կապված:
Պատգամավորը մեր թղթակցին ասաց, որ ճիշտ կլինի, որպեսզի այդ հարցերի մասին իրավապահ մարմինները խոսեն` տալով ստույգ պատասխաններ:
«Հիմա էականը այն է, որ այս պահին երիտասարդը ազատ է արձակված, և քաղաքում վերանում է լարվածությունը: Ինձ համար՝ որպես գյումրեցի պատգամավոր, դա է կարևոր» ,- շեշտեց Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Մնացական Ալեքսանյանը ձերբակալվել էր փետրվարի 4-ին: Երիտասարդը հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած բախումների գործով առաջին ձերբակալվածն էր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.orer.am/archives/78455
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել