Sports.am-ը գրում է․
Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը շարունակում է վստահել ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին եւ չի պատրաստվում նրան հեռացնել այդ պաշտոնից: Այս մասին հայտարարել է դորտմունդյան ակումբի գործադիր տնօրեն Հանս-Յոախիմ Վացկեն:
«Բնականաբար, մենք շարունակում ենք վստահել Կլոպին: Այստեղ մտածելու ընդհանրապես ոչինչ չկա: Սակայն ես չեմ ցանկանում ամեն շաբաթ պատասխանել այդ հարցին»,_ Վացկեի խոսքերն է մեջբերում Bild-ը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://sports.am/2015/02/watzke-chem-cankanum-amen-shabat-krknel-vor-borussian-vstahum-e-kloppin.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել