Մտավոր հետամնացության առաջին նշաններն ի հայտ են գալիս երեխայի կյանքի ամենավաղ շրջանից սկսած։ Դիտվում է ֆիզիկական և հոգեկան ուշացած ու դանդաղ զարգացում, ֆիզիկական արատներ, նյարդաբանական կոպիտ ախտանշաններ, ցնցումային նոպաներ և այլն։ Ըստ ծանրության՝ օլիգոֆրենիան բաժանվում է երեք աստիճանի խոր (ապուշություն, իդիոտիա), միջին (իմբեցիլություն) և թեթև (դեբիլություն)։
Օլիգոֆրենիա հիվանդության առաջին և բնորոշող նշանները ներայացրել եմ վերևում, որը վերցված է հիվանդությունը բնորոշող նյութից: Ես որքան հետևել եմ Պերմյակովին ճանաչող ընկերների և բարեկամների կողմից նրան բնութագրող հոդվածներին, այս հիվանդության կլինիկական նշաններից և ոչ մեկը ոչ ոք չի նշել: Նաև ուշադրություն դարձրեք, որ այդ նախանշաններն ի հայտ են գալիս երեխայի կյանքի ամենավաղ շրջանից սկսած: Լավ, բա էս տարեկան տղայի ամբողջ կյանքում ոչ ոք չնկատե՞ց ցնցումային նոպաներ, նյարդաբանական կոպիտ ախտանիշներ: Գոնե Հայաստանում ծառայած ժամանակ նա մի անգամ ցնցումային նոպա չունեցավ, որ իր զինակից ընկերներն ասեին դրա մասին: Հակառակ հիվանդությանը բնորոշ ֆիզիկական ուշացած ու դանդաղ զարգացման ախտանշանին՝ Պերմյակովը լավ էլ կերած-խմած, հաղթանդամ, գոնչո տղա է: Մնում է, որ մտածեն ուրիշ հիվանդություն հնարելու մասին: Այս ոլոր-մոլոր անվանում ունեցող հիվանդության մասին փաստերը համոզիչ չէին, և մենք այնքան էլ չհավատացինք քրեական գործի «ստեղծագործական խմբի» հնարած վարկածին:
Հ.Գ. Եվս մեկ անգամ փաստերը համադրելով՝ վերլուծեցի տարածված վարկածը, և արդյունքում ստացվեց, որ մեզ էլի ուզում են խաբեն: Երևի էս ռուսները չգիտեն, որ հայերն իրենցից խելացի են, ուղղակի լավ թիկունք չունեն, որ ասածներն առաջ տանեն ու ապացուցեն այն, ինչը վաղուց ապացուցված է փաստերով: