Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո գյումրեցիները ոտքի ելան ու սկսեցին պայքարել: Ինչ-որ պահի սկսվեց 30 րոպեանոց ընդհարում ոստիկանների ու գյումրեցիների միջև: Թողնենք այն հարցը, թե ինչու ու ով հրահրեց այդ ընդհարումը, ի վերջո, ամեն մեկն իր խղճի դիմաց է պատասխանատու: Իհարկե, փաստաթղթային ոչ մի պայմանավորվածություն չկար, բայց այնպիսի տրամադրություններ էին տիրում, որ այդ ընդհարման դեպքերը մնալու են այդ 30 րոպեների մեջ:
Այսօր տեղեկացա, որ ձերբակալվել է այնտեղի ակտիվ երիտասարդներից մեկը: Եթե երիտասարդն ազատ չարձակվի, ուրեմն պետք է պատասխանատվություն կրեն նաև այն ոստիկանները, որոնց գործողությունների արդյունքում քաղաքացիներ են տուժել:
Հ.Գ. Փառք Աստծո, զոհեր չենք ունեցել, ու պետք չէ ինչ-որ ձևով իրավիճակը սրացնել: Գյումրեցին հազիվ հանգիստ, իր ցավի մեջ ներփակված ապրում է: Յուրաքանչյուրս հայ ենք ու ցավում ենք յուրովի, բայց գյումրեցին ուրիշ ձև է իր ցավը տանում, մի բորբոքեք այդ ցավը:



