
1983 թ. նոյեմբերի 8-ը առանձնահատուկ օր էր Վոլթոնների ընտանիքի համար։ Ջենեթը և Գրահամը տարիներ շարունակ չէին կարողանում երեխա ունենալ և արդեն մտածում էին մանկատնից երեխա որդեգրելու մասին։ Սակայն տարիների տանջալից սպասումն առատորեն փոխհատուցվեց։ Ջենեթը հղիացավ, և նոյեմբերի 8-ին ամուսինները միանգամից վեց բալիկ ունեցան։

Վեցն էլ աղջիկ էին։ Սա աշխարհի առաջին և մինչ այժմ միակ դեպքն է, երբ աղջիկների առողջ վեցնյակ է ծնվում։ Ջենեթն անփորձ էր, և նրա համար շատ դժվար էր միանգամից վեց երեխայի խնամքով զբաղվել, սակայն ամուսինն ամեն հարցում աջակցում էր նրան։

Գրահամն այդ շրջանում իբրև դիզայներ ու նկարիչ էր աշխատում, սակայն նա մեկ տարով արձակուրդ վերցրեց, որպեսզի փոքր-ինչ թեթևացնի կնոջ կենցաղային հոգսերը։ Փոքրիկներն ամրապնդեցին իրենց ծնողների սերը և նոր իմաստ հաղորդեցին Ջենեթի ու Գրահամի կյանքին։ 64-ամյա Գրահամը վերհիշում է.

Մենք տարեկան 11.000 տակդիր էինք օգտագործում։ Երբ գալիս էր երեխաների տակդիրները փոխելու ժամանակը, մեր տունը մշուշապատ էր դառնում, քանի որ միանգամից շատ ցանափոշի (տալկ) էր օգտագործվում։ Ես շատ էի սիրում այդ շրջանը։ Առահասարակ երեխաների դաստիարակության բոլոր շրջաններն էլ հիշարժան են։ Այնուամենայնիվ, մենք միշտ այնքան զբաղված էինք, որ չէինք հասցնում լիարժեք վայելել մեր երջանկությունը։ Թոռների հետ ամեն ինչ այլ է։ Այս դեպքում դու արդեն բավականին ժամանակ ունես։

Պատահական չէ, որ Գրահամը թոռների մասին է խոսում։ Նրա 6 աղջիկներից մեկը՝ Սառան, վերջերս թոռնիկ է պարգևել Գրահամին ու Ջենեթին։ Երջանիկ պապիկն իր թոռնիկ Ջորգիին նայելիս ասում է.
![]() |
![]() |
Երբ փոքրիկ երեխա եմ տեսնում, հայրական զգացումն արթնանում է իմ մեջ, և ես ուզում եմ նորից վերադառնալ մեր հին օրերին։

Ջենեթը հենց նոր է թոշակի անցել և պատրաստվում է ամբողջ դրույքով տատիկ աշխատել։ Սառայի քույրերը ևս շատ են ուրախացել, որ մորաքույր են դարձել։ Հա, մոռացանք ասել, որ Սառան աղջիկ է ունեցել։ Ինչպես Վոլթոններն են կատակում, իրենց «գործարանում» միայն աղջիկներ են «արտադրվում»։

Գրահամի և Ջենեթի աղջիկները միաձայն ասում են, որ չեն ցանկանում կրկնել մոր սխրագործությունն ու միանգամից վեց երեխա պահել։ Նրանք կարծում են, որ եթե անգամ ոչ թե միանգամից, այլ որոշ ընդհատումներով վեց երեխա ունենան, միևնույնն է, իրենց համար դժվար կլինի այդքան շատ երեխաների խնամքով զբաղվել։ Ռութը՝ վեց աղջիկներից մեկն էլ է պատրաստվում շուտով ամուսնանալ, սակայն նա ասում է, որ երկու երեխա է ցանկանում ունենալ։ Այնուամենայնիվ, երբ թերթում ես այս բազմազավակ ընտանիքի ընտանեկան ալբոմը, ակամայից մտածում ես՝ որքան շատ, այնքան ավելի ուրախ։

Աղջիկներն իրենց տատիկների հետ

Վեցնյակը դպրոցական տարիներին

Սառան իր փոքրիկի ու մայրիկի հետ

Ողջ ընտանիքով





