Hayeli.am-ը գրումէ ․
Ստացվել է այնպես, որ Հայաստանում քաղաքական ու ռազմական դասն իրենց մեջ միավորում են այն ամենը, ինչը բնորոշ է հայկական «էլիտային»՝ պաշտոն, բիզնես, կրիմինալ, արտոնություններ, բեսպրեդել, անպատժելիություն եւ այլն:Բայց ստացվել է նաեւ այնպես, որ այս մարդկանց շքեղ, ցոփ ու շվայտ կյանքով ապրող որդիները հայրերի ապահոված ճոխությունից բթանում են այնքան, որ կյանքն ընկալում են ու այն ապրում ոչ թե գիտակցաբար, եւ փոքր-ինչ նեղություն տալով սեփական ուղեղներին, այլ՝ բնազդաբար, այնպես, ինչպես իրենց հայրերը, անում են քայլեր, որոնք տեսել ու սովորել են սիրելի հայրիկից, դիմացինի հետ վարվում այնպես, ինչպես սեփական պապան այլոց հետ, որովհետեւ դրանից ավել մտածելու հնարավորություն չկա, որովհետեւ դա թույլ չեն տալիս ամենակարող պապաները, իրենց սիրելի զավակների կյանքում հոգում ամեն բան՝ ապրելով <<ամեն ինչ հանուն էրեխեքի>> սկզբունքով։ Ու ամենեւին զարմանալի չէ, որ տարին տասներկու ամիս հայկական մամուլն ահազանգում է այս կամ այն տրամաչափի չինովնիկի ու բարձրաստիճան պաշտոնյայի զավակի մասնակցությամբ հանցագործության կամ էլ լավագույն դեպքում՝ հակամարդկային արարքների մասին՝ փաստելով պաշտոնյա հայրերի իրական հարստությունը։ Դիզած հարստության, շքեղ ապրելակերպի տակից վեր է ցցվում մերկ ճշմարտությունը, որը որպես կանոն հրեշավոր հանցագործի ու հակամարդկային էակի տեսք ունի։ Բայց ցավալին այն է, որ բանդիտական հայրերի որդիները ոչ այնքան սեփական ընտանիքների կյանքում են դատավճիռ դառնում , որքան խեղում այլոց ճակատագրերը։ Օրերս Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում փոխհրամանատարի որդու մասնակցությամբ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությունը հանցագործ հայրեր ու որդիները շարքը վերհիշելու ցանկություն է առաջացրել, որից հասկանալի է դառնալու ցավալի մի իրողություն, որ այս բարձրաստիճան զինվորականի որդին էլ բացառություն չի լինելու, աղմուկը մարելուց ու որոշակի ժամանակ ընդհատակում պահվելուց հետո նա նորից շարունակելու է կյանքը ու չի բացառվում, որ հետագայում հորից վերցնելով նրա փեշակը՝ սպառնալիք է դառնալու արդեն բազում ընտանիքների գլխին։Արժե հիշել, թե ում զավակներն ինչ հանցագործություններ են կատարել ու մնացել անպատիժ: Տարբեր ժամանակներում ու մասնակցության տարբեր չափով տարատեսակ քրեական պատմությունների մեջ հայտնվել են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, Սյունիքի գործող մարզպետ Սուրիկ-Լիսկա Խաչատրյանի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի, եւ անգամ` նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի (Օսկանյանի որդու կողմից քաղաքացուն վրաերթի ենթարկելը հետագայում հերքվեց) , Յուրի Վարդանյանի, Նահապետ Գեւորգյանի եւ բազում-բազում ուրիշների որդիներ։ Իհարկե, «առաջին պատվավոր հորիզոնականը» կիսում են Գյումրու քաղաքապետի որդին` արդեն լեգենդար դարձած Սպարտակը եւ Լիսկայի որդին՝ Տիգրանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ