Անասնաբուժական հիվանդանոցի աշխատակիցները սովոր են բուժել ամեն տեսակի վնասվածքներով կենդանիներ, որոնց երբեմն հիվանդանոց են բերում բարեսիրտ մարդիկ։ Սակայն երբ Իսրայելի այս անասնաբուժական հիվանդանոց բերեցին այս հիվանդ կենդանուն, անգամ ամենափորձառու աշխատակիցները շոկ ապրեցին։ Դա ծանր վիրավորված գծավոր բորենի էր, որին նրանք շուտով անվանեցին Ամոս։ Բժիշկներին հաջողվեց փրկել բորենու կյանքը։

Պարեկային ծառայության ընթացքում իսրայելացի զինվորները նկատեցին երկու մարդու, ովքեր իրենց հետ ման էին տալիս ծանր վիրավորված բորենուն։


Վտանգված կենդանին շղթայակապված էր մետաղե շղթաներով և պահվում էր անմխիթար պայմաններում։

Նրան սովամահության էին հասցրել և տանջանքների ենթարկել։

Զինվորները դիմեցին Իսրայելի Բնության ու արգելոցների վարչություն, որտեղի ներկայացուցիչներն անհապաղ անասնաբույժ ուղարկեցին դեպքի վայր։ Անասնաբույժին հաջողվեց կայունացնել բորենու վիճակը։

Բորենուն անմիջապես տեղափոխեցին անասնաբուժական հիվանդանոց, որտեղ նա շտապ բուժօգնություն ստացավ։    

Անասնաբույժները շարունակում էին կենդանու վիճակը կայունացնելու փորձերը՝ միաժամանակ իրականացնելով բուժզննումներ վնասվածքների ամբողջական պատկերը ստանալու համար։

Անասնաբույժները բազում այտուցներ հայտնաբերեցին կենդանու վրա։

Նրա ատամներից մի քանիսը կոտրված էին։

Բորենին նաև աչքի վնասվածք ուներ։

Ուլտրաճառագայթային հետազոտության արդյունքում պարզվեց, որ նրա ոսկորներից մի քանիսը կոտրված էին։

Կենդանու օրգանիզմը խիստ ջրազրկվել էր։

Սակայն ապրելու ցանկությունը նրա մեջ ուժգին էր, և նրան վիճակված էր փրկվել։

Հաջորդ մի քանի օրերին բորենին դեռ շոկի մեջ էր և ոչինչ չէր ուտում։

Սակայն կենդանին աստիճանաբար ապաքինվում էր։

Մեկամսյա համալիր բուժումից հետո Ամոսը պատրաստ էր վայրի բնություն վերադառնալ։

Սկզբում նրան շշմեցրին ներարկման միջոցով։

Հետո զգուշորեն գրկեցին

ու կշռեցին։

Ապա ռադիոփոկ հագցրին։

Այդ փոկը թույլ կտա բորենուն ազատ արձակելուց հետո արձանագրել նրա գտնվելու վայրը և օգնության հասնել, եթե հանկարծ նրա հետ մի բան այն չլինի։

Վերադարձ դեպի տուն։

Վանդակի դուռը բացեցին, սակայն սկզբում Ամոսը հրաժարվում էր դուրս գալ վանդակից։

Այնուամենայնիվ, շուտով նա սկսեց վազելով հեռանալ,

սակայն բավականին հեռանալուց հետո հանկարծ կանգ առավ։

Նա շրջվեց ու նայեց իր փրկիչներին, ասես ցանկանում էր այս կերպ շնորհակալություն հայտնել նրանց։

Ապա հեռացավ։

Ռադիոփոկի տվյալներով՝ Ամոսը շատ ակտիվ է և գիշերները թափառում է բնության գրկում։ Բարով վայելես ազատությունդ, Ամո՛ս։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել