Լայքասերներ...

Թուրքերը շատ խառն են: Իրանք որ իմանային՝ աշխարհը սենց է արձագանքելու իրենց՝ Գալիպոլիի հրավերին, եթե իմանային՝ ՀՀ նախագահն ինչ ձև է ապտակելու Էրդողանին, Գալիպոլիի ճակատամարտի մասին անգամ չէին հիշի, բայց հիմա իրանք ստիպված սուս-փուս են մնում ու խոսնակների մակարդակով ոչ միանշանակ պատասխաններ են տալիս: Փորձում են դիվանագիտական պատասխաններ տալ, բայց ամենամեծ դիվանագիտական սխալ քայլը նրանք արդեն արել են իրենց Գալիպոլիով:

Անտարեսն էլի սաղիս քցեց լայքաворот-ի մեջ: Երեկ Արթուր Եղիազարյանի պատին մոտ 4000 բառ զետեղվեց՝ ԼԱՅՔ արմատ ունեցող: Երեկ այնպիսի մարդիկ էին խնդրել՝ իրենց գրքերը լայքեմ, որ ոչ մի անգամ չէին բարևել ինձ, բայց, ինչ արած, գրքի համար մեկ լայք կարելի է տրամադրել: Գոնե այդ գրքերը որ ստանաք, խնդրում եմ կարդացեք: Բարի ընթերցում...

Երեկ Ֆեյսբուքի ծնունդն էր: Ասենք շնորհավոր: Ֆեյսբուքը 21-րդ դարի ամենամեծ իրադարձություններից մեկն է, որը շատ մարդկանց կյանք է փոխել: ՖԲ-ի մասին հաստատ պատմության դասագրքերում գրելու են: Չգիտեմ դուք ոնց, բայց, հավատացեք, Ֆեյսբուքը պատմություն է ստեղծում, ֆեյսբուքը պատմություն է հավաքագրում: Շնորհավորում եմ Մարկ ախպորը, մեծ գործ ա արել: Հարցն այլ է, թե ով ինչպես է օգտվում Ֆեյսբուքից:

Այ ես մեռնեմ ձեր ջանին, հասկացանք, հերիք ա իրար համացանցում քֆրտեք: Իմաստ չկա դրա մեջ, ժողովուրդ ջան: Իրար վիրավորելով՝ հաստատ ոչ առաջ եք գնալու, ոչ էլ տեղում եք դոփելու, իրար վիրավորելով՝ հաստատ մեկ-երկու քայլ հետ եք գնալու: Հարց կա պարզելու, նստեք մի տեղ, իրար հետ խոսացեք, պարզեք: Քաղաքական հայացքների համար իրար վիրավորելն էլ մի բան չի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել