Այն իրականությունը , որը ձևաորվել է Օսկանյանի և ԲՀԿ-ի շուրջ բնորոշ է աֆտորիտար պետություններին, երբ իշխանական մեխանիզմը դաժանորեն սկսում է խժռել ժողովրդավարության ծիլեր արձակվող առաջին փորձերը:
Անընդունելի է մի իրավիճակի ստեղծումը, որն անմիջական վտանգի է ենթարկում մեր պետության միջազգային հեղինակությունն ու դեմոկրատական առանց այն էլ ցածր վարկանիշը:
Մեթոդները, որոնք կիրառվում են բնորոշ են 90-ականների հետխորհրդային հանրապետություններին:
Մեր մասին բացասականորեն արդեն խոսել է արևմտյան մամուլը, երկրի ներսում կա –ժողովրդավարության լուրջ դեֆիցիտ, իսկ հասարակության մոտ օրեցօր աճում է հուսալքությունն ու ընկճվածությունը:
Մինչև ե՞րբ ենք շարունակելու վնասատույի պես հարձակվել ինքներս մեր վրա: Կա արդյո՞ք չափի զգացում, թե երբ է պետք կանգ առնել և ջրբաժան անցկացնել սեփական և պետական շահի միջև:
Օսկանյանը ընդամենը մեկն է այն բարձիթող իրավիճակի, որն առկա է իշխանական համակարգում, և եթե այն չկանգնեցվի արդեն այսօր հարվածի տակ է դրվում մեր պետականության կայուն զարգացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել